211652_close_icon
views-count101873 դիտում article-date 22:11 29-07-2022

​Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Դեպքի մասին, հնարավոր է, ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից կժամանի քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։ 

Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։ 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության մի քանի օպերլիազորներ՝ բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ենթադրյալ վիճաբանության վայրն են պարզում, որտեղից էլ այնուհետև վիճաբանողները հեռացել են, ու հնչել են կրակոցներ։ 

Ոստիկանությունը  պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Որոշ հանգամանքներ ոստիկաններին հայտնի է։ 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր