1475 դիտում
23:49 29-07-2022
Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է մի շարք հանդիպում-խորհրդակցություններ
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։
Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված հիմնական միջոցառումների վերաբերյալ առանձին հաշվետվությունները:
Բաժինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրենց բաժնի կողմից արված աշխատանքների արդյունքները, արձանագրված ցուցանիշները, բաժիններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Խորհրդակցությունների ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ միտված Ծառայության բնականոն գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը։
Մասնավորապես ցուցումներ են տրվել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների որակի, ֆիզիկական անձանց օգտին կայացված դատական ակտերի փաստացի կատարման ցուցանիշների կտրուկ բարելավման, հայցի ապահովման կատարողական վարույթներով անհապաղ կատարողական գործողությունների կատարման և արդյունքների մասին դատարանների իրազեկումն ապահովելու, դատական ակտերի փաստացի կատարմանն ուղղված գործողությունների ակտիվացման, վարույթով իրականացված կատարողական գործողությունների լրիվության ապահովման, առանց բավարար հիմքերի կատարողական վարույթն ավարտելու պրակտիկայի բացառման ուղղությամբ, այդ թվում՝ պարտապան ֆիզիկական անձի հետախուզում հայտարարելու հիմքով բոլոր այն իրավիճակներում, երբ վարույթը կարող է շարունակվել պարտապանի բացակայության պայմաններում։
Շեշտվել է Ծառայությանը հասցեագրված դիմում-բողոքներին պատշաճ ժամկետում պատասխանելու գործընթացի վերահսկումն ու կազմակերպումն ապահովելու առաջնահերթ պահանջը։
Հանդիպում-խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև հարկադիր կատարողների անհատական կատարողականի գնահատման մեթոդաբանության կատարելագործման, կիսամյակի ընթացքում տրված շրջաբերականների և հանձնարարականների հետ կապված հարցերը։
Առանձնահատուկ կարևորվել է ԱՆ վերահսկողական վարչության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները շտկելու, ինչպես նաև հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման, կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման և օրենսդրության պահանջների խստագույնս պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքի ապահովումը։
Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել բաժինների աշխատանքի արդյունքում արձանագրված ցուցանիշները, որոնք կարող են առավել բարելավել հետևողական աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Նմանատիպ նյութեր
2750 դիտում
16:03 17-03-2020
Ռուստամ Բադասյանը ՀԿԱԾ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
Այս բաժնից
391 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
481 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր