5363 դիտում
11:42 02-07-2018
Հարկադիր կատարման ծառայությունը Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողների թափուր հաստիքները համալրելու նպատակով հրավիրում է աշխատանքի
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողների թափուր հաստիքները համալրելու նպատակովհրավիրում է աշխատանքի:
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիներիկամ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).
2) տիրապետում է հայերենին.
3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները(...):
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 25.06.2004թ. № 926-Ն որոշմամբ:
Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, հեռախոս՝ 010 34-15-66:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 13 ը:
Մրցույթն անցկացվելու է 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Նմանատիպ նյութեր
8905 դիտում
18:55 15-05-2017
Հարկադիր կատարման ծառայությունում մրցույթ է՝ թափուր պաշտոնները համալրելու նպատակով
4473 դիտում
15:34 23-06-2017
Թափուր պաշտոնները համալրելու նպատակով Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ
4079 դիտում
12:21 15-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացվել է մրցույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը