211652_close_icon
views-count2082 դիտում article-date 19:59 27-07-2022

8 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Լոնդոնի «Չելսիից»

Լրագրող Սայմոն Ֆիլիպսի կարծիքով՝ թիմը կարող են լքել Տիմո Վերները, Կեպա Արիսաբալագան, Ռոս Բարքլին, Միշի Բատշուային, Մարկոս ​​Ալոնսոն, Սեզար Ասպիլիկուետան, Քրիստիան Պուլիշիչը և Հակիմ Զիեշը։

Թվարկված խաղացողներից շատերը ներառված չեն գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ծրագրերում, ուստի ակումբը դեմ չի լինի բաժանվել նրանցից ողջամիտ փոխհատուցման դիմաց։

Հաղորդվում է նաև, որ խաղացողների վաճառքը կարող է օգնել «Չելսիին» գումար հայթայթել մեկ այլ խաղացողի տրանսֆերի համար։ Տուխելն արդեն ասել է ակումբի ղեկավարությանը, որ կցանկանար ուժեղացնել հարձակման գիծը գոնե ևս մեկ որակյալ կատարողով, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր