Տարաձայնությունների պատճառով Կոնտեն կարող է հեռանալ «Չելսիից»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնվել է ամռանը գլխավորել Միլանի «Ինտերը»: 47-ամյա մասնագետը ընդունել է իտալական ակումբի նոր սեփականատերերի առաջարկը, որոնք պատրաստ են տարեկան 11 մլն եվրոյի փոխարեն վճարել 15 մլն, հայտնում է Football Italia:
Մոտ ժամանակներս Suning ընկերության փաստաբանները «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ բանակցություններ կսկսեն` պայմանագրի վաղաժամկետ խզման համար:
«Չելսիից» Կոնտեի հավանական հեռանալու պատճառներից մեկը համարվում է ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունները:
ԱՊԼ-ում 26 տուրից հետո «Չելսին» առաջատարն է` 10 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին»: