211652_close_icon
views-count905 դիտում article-date 20:26 27-07-2022

Դեսպան Կաժոյանը հանդիպել է Լաոսի վարչապետի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ ունեցավ Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։

Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորեցին դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեցին, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ ք. Մոսկվա) համատեղ ջանքերով կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարերը՝ կարևորելով երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման համար պայմանների ստեղծումը: Կողմերը կարևորեցին համագործակցության զարգացումը մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Զրուցակիցները ձեռք բերեցին մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի ստորագրման և երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր