ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ),- ասված է հրամանագրում: