211652_close_icon

Դեսպան Կաժոյանը հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ

views-count1304 դիտում article-date 16:49 26-08-2019
Օգոստոսի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոք Վուոնգի (Hoang Quoc Vuong) հետ: Կողմերը քննարկեցին հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և գործարար ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր