991 դիտում
20:02 25-07-2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Թաթարստանի սպորտի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. hետևողական ջանքեր են գործադրվում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ անցկացնելով «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումներ խճուղավազք, դպրոցականների թիմային խճուղավազք, հեծանվավազք, լող և սեղանի թենիս մարզաձևերում:
Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի խոսքով՝ իրենք ևս կարևորում են մասսայական սպորտի զարգացումն ու այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնց շրջանակում ևս կարելի է դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը:
Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարարը նշել է, որ համագործակցության հնարավորություններ կան նաև ջրացատկ մարզաձևում.
«Մենք ջրացատկի շատ ուժեղ կենտրոն ունենք, համագործակցում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, իսկ հայ մարզիկներից մեկն արդեն իսկ ուսանում և մարզվում է մեզ մոտ: Այսինքն՝ այս մարզաձևում համագործակցության սկիզբն արդեն դրված է, թեև համատեղ ծրագրերի իրականացման ավելի մեծ ներուժ կա»:
Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության հնարավորությունը, մասնավորապես, Թաթարստանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր՝ կապված ուսանողների փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլնի հետ: Մատնանշվել է Հայաստանում հատկապես սպորտային մենեջմենթը զարգացնելու կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
625 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի
784 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում