2628 դիտում
20:38 22-06-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է ՌԴ Թաթարստանի Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի պատվիրակության հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ հունիսի 22-ին, հանդիպել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի պատվիրակության հետ։
Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի գլխավոր տնօրեն Քամիլ Գալիմովը և Նաբերեժնիե Չելնի քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յուրի Պետրուշինը ներկայացրել են ավտոմոբիլային հատուկ տեխնիկայի ոլորտում իրենց գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանի՝ Հայաստանում գործունեության ծավալման և համագործակցության հեռանկարները։ Նախարար Սուրեն Կարայանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու առավելությունները, արտոնյալ ռեժիմները մի շարք երկրների հետ, արտահանման հնարավորությունները տարածաշրջանում։
Գործարարները մասնավորապես հետաքրքրություն են հայտնել Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով։ Նախարարը ներկայացրել է, թե ինչ արտոնություններից և առավելություններից կօգտվեն Ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի կարևորությունը և հնարավորությունները։
Նախարարը գործարարների հետ քննարկել է նաև գյուղտեխնիկայի ապահովման համատեքստում համագործակցության հնարավոր տարբերակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2191 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
826 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
763 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը