94095 դիտում
12:11 25-07-2022
Գեղարքունիքի մարզպետի «արկածները» Վարդավառի օրը․ նա խմած, Mercedes-ով ավտովթարների պատճառ է դարձել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի
36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում վթարը արձանագրվել է նույն վաշտի ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի կողմից։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։
Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը եղել է ոչ սթափ (խմած)։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից է եղել, ով այնուհետև խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։
Նա Գեղարքունիքի մարզպետն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ