Վանաձորում հայտնի կամուրջը, որը 30 տարի վարորդների համար դարձել էր ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական, պատճառ, հիմնովին վերանորոգվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Վանաձոր քաղաքում սկսվել է ԽՍՀՄ տարիներից կառուցված ու գործող Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ քաղաքի սկզբնամասում գործող կամրջի հիմնանորոգումը։
Աշխատանքները կատարվում են վաղ առավոտից մինչև երեկո, նշված կամրջի հարևանությամբ գտնվում է ՀՀ ազգային հերոս Կարեն ԴԵմիրճյանի անունը կրող պողոտան, որը մոտ 30 տարի հիշեցնում էր խրամատներ, իսկ մարդաբոյ փոսերը, չգործող, ժանգոտած ու դարն ապրած ջրահեռացման խողովակները մի իսկական պատուհաս էին դարձել վարորդների համար։
Ճանապարհատրանսպորտային պատահարներն էլ այնքան հաճախակի էր լինում, որ մարդկանց համար դարձել էր արդեն սովորական երևույթ։
Այդ պողոտան վերջերս է ՀՀ կառավարության կողմից հիմնովին վերանորոգվել, ինչը վանաձորցիների կողմից դրվատանքի է արժանացել ու մարդիկ վստահությամբ սպասում էին, որ կամուրջը նույնպես կվերանորոգվի, երբ մարզպետ նշանակվեց ներկայումս ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։
Վերջինս վանաձորցիների հետ հանդիպմանը խոստացել էր, որ թե՛ Կառավարությունը, թե՛ Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը ընդառաջել են իր խնդրանքին և կարճ ժամանակում կամուրջի հիմնանորոգումը կսկսվի, ու օրեր անց ճանապարհաշինարարները գործի անցան, իսկ հիմա, մինչ կամրջի հիմնովին բետոնապատելը, կատարվել է ասֆալտապատում, ամրացվել են հենասյուները, փոխվել ջրահեռացման համակարգերը ու տեղադրվել են արտաքին լուսավորման սյուները, որոնք լինելու են լեդ տեսակի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բնակիչները իրենց շնորհակալությունն էին ուղղում կառավարությանը, Լոռու մարզպետարանին ու ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․
«30 տարի էս կամուրջը ինչ ասես չտեսավ, 30 տարվա մեջ ինչքան մարզպետ, քաղաքապետ փոխվեցին, բոլորը խոստանում էին, թե կամուրջը հիմնովին սարքելու էին, բայց ոչ մեկի խոսքը իրականություն չդարձավ, մենք էլ որպես տեղաբնակներ՝ հավատում էինք, որ կյանքի կկոչեն իրենց խոստումը։
Երբ մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը՝ իրեն էլ դիմեցինք էդ հարցով, ինքն էլ բոլոր պաշտոնյայենի նման իր խոստումները տվեց, բայց Ղազարյանի պարագայում հավատում էինք, քանի որ նրա աշխատանքը, որպես մեր մարզի թիվ մեկ ոստիկանապետ, տեսել էինք, ու երբ ականատես եղանք, թե ճանապարհաշինարարները ինչ թափով են սկսել գործը, ուրախացանք, որ թե՛ Արմեն Ղազարյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը իրենց խոսքի տերը եղան։
Վստահ ենք, որ ամիսներ հետո կամուրջը վարորդների համար կդառնա անվտանգ, ու տեղի փոսերից փախցնելու պատճառով ավտովթարներ տեղի չեն ունենա»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի