211652_close_icon
views-count1175 դիտում article-date 21:15 21-07-2022

Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է դադարել. Ռուբեն Գալիերո

ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է մարել ուկրաինացի զինվորականների խոշոր հաջողությունների բացակայության ֆոնին: Tass-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի հետախուզության և հատուկ գործողությունների ենթակոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Գալիերոն՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում Ասպենի ինստիտուտի անվտանգությանը նվիրված ամենամյա համաժողովում։

Վերջինիս խոսքով՝ առաջնորդային հատկանիշները, որոնք դրսևորեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, կարևոր դեր խաղացին միավորելու համար Կոնգրեսն Ուկրաինային աջակցելու հարցում։

«Այժմ մենք լսում ենք այն մասին, թե անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային: Եթե պահպանենք աջակցությունը, նրանք կկարողանան տոկալ և հակահարված տալ: Բայց ես վախենում եմ, որ ժամանակի ընթացքում, եթե մենք չտեսնենք խոշոր հաղթանակներ, Կոնգրեսի շատ անդամներ կզգան, որ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես հարկն է, և աստիճանաբար նրանց հետաքրքրությունը կդադարի»,-հավելել է օրենսդիրը։

Նմանատիպ նյութեր