2547 դիտում
23:09 20-08-2014
Վարչապետ. «Մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում հասցնելու ենք մինիմումի, դա է փաստը». Aravot.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր այն խոսքերը, թե կառավարությանը լրացուցիչ ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարելու համար, իսկ ընդդիմության ներկայացուցիչները այն որակել են որպես կառավարության ձախողում, զարմացավ, թե ի՞նչ է նշանակում լրացուցիչ. «Իսկ ժամանակ մեզ ո՞վ է տվել։
Ես ասել եմ, որ հուլիսի մեկից մենք պիտի աշխատենք միասին եւ հոկտեմբերի մեկից շրջանառության հարկը 3,5 տոկոսից, դառնում է մեկ տոկոս եւ փաստաթղթավորումը պարտադիր է դառնում բոլորի համար։ Ինչպես եւ պայմանավորվել ենք ֆինանսների նախարարությունը հասարակությանը պարբերաբար հաշվետվություն է տալիս»։
Պրն Աբրահամյանի խոսքով՝ մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել. «Բայց որ ժամանակի ընթացքում այն նվազեցնելու ենք եւ հասցնելու ենք մինիմումի, դա է լինելու փաստը»։
Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2014/08/20/489972/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5629 դիտում
19:24 28-09-2016
Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի. վարչապետ Կարեն Կարապետյան