211652_close_icon
views-count23095 դիտում article-date 17:35 21-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում, մինչ հրշեջների ժամանումը, ավտոմեքենայի 22-ամյա վարորդն ու «կարմիր բերետները» մարել են շարժիչի հատվածում առաջացած կրակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հանրապետության հրապարակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, վառվող՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 22-ամյա Վարոս Բ-ն և Հանրապետության հրապարակում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետներն» իրենց ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած փրկարարների հետ մարել կրակը։ 

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ 

Օպերատիվորեն ժամանել են պարեկային ոստիկանության Երևանի գնդի պարեկները։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր