211652_close_icon
views-count1608 դիտում article-date 13:03 21-07-2022

Նոր ռազմավարությամբ կստուգվեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Անդրեասյան

Եթե հիմա նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն ենք ստուգում, ապա ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բրեվարքությունը ստուգվի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ռազմավարության նախագիծը, հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Սա կոռուպցիայի դեմ պայքարի լրձջագույն միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաեւ դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխտակիցների եւ մի  շարք այլ ոլորտների համար:

Մեկ այլ կարեւոր քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը»,- ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանություններին արդարացիորեն քննադատում են, որ դատական ոլորտում բարեփոխումները բավարար հաջողություն եւ ինտենսիվություն չեն ունեցել. «Սակայն օրերս ես արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանը «Արեւելյան գործընկրության» երկրների շարքում առաջատար դիրքեր ունի, եւ այդ ցանկում է նաեւ «անկախ դատական համակարգ» վերնագիրը: Մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, սակայն մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Հայաստանն առաջատար է նաեւ ընտրությունների վստահելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի  ազատության ուղղություններով»,-ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նաեւ սնանկության կառավարիչների ինստիտուտին՝ նկատելով, որ այն փոփոխական հաջողություններով է աշխատում. «Մենք հիմա ստեղծում ենք հնարավորություն, որ որեւէ միջազգային ընկերություն հրավիրվի որպես սնանկության կառավարիչ: Մեր երկրում 20 եւ ավելի տարվա սնանկության գործեր կան, որոնք ունեն մի առանձնահատկություն, պարտատերերը իրենց ստանալիքը չեն կարողանում ստանալ»:

Նմանատիպ նյութեր