211652_close_icon

«Վթարի եմ ենթարկվել, «Շտապ օգնությունը» տեղափոխել է հիվանդանոց. Վեհափառը իմ կյանքը ո՞նց է փրկել». Գեւորգ սրբազան․ Aravot.am

views-count5020 դիտում article-date 23:14 02-12-2025
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազան Սարոյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք բարոյական խնդիր չունի՞, որ Վեհափառ հայրապետին է պարտական իր առողջական խնդիրների լուծման, կրթության ու Մասյացոտնի թեմի առաջնորդը լինելու համար, սակայն այսօր պահանջում է նրա հրաժարականը:

«Այո՛, շնորհակալ եմ Վեհափառին, ինձ ուղարկել է Անգլիա ուսանելու: Հետեւողական է եղել, որ իմ կրթությունը լիարժեք ստանամ բակալավրիատից մինչեւ դոկտորանտուրա: Ինչ վերաբերում է առողջականիս, ի՞նչ առողջական, որ վթարի՞ եմ ենթարկվել:

Այո՛, վթարի եմ ենթարկվել, տաքսու մեջ եմ եղել, շտապ օգնությունը տեղափոխել է հիվանդանոց: Վեհափառը իմ կյանքը ո՞նց է փրկել: Չեմ բացառում, քանի որ դա Մոսկվայում է տեղի ունեցել, Ռուսաստանի թեմի առաջնորդն էլ իր օգտակարությունն է բերել, նամակ էլ գրել եմ շնորհակալությունս էլ հայտնել եմ: Ի՞նչ հարցում բարոյական խնդիր, չե՞ք ասի»,- ասաց Գեւորգ սրբազանը:

Նա ասաց՝ մեր եկեղեցին այսօր ճգնաժամի մեջ է, իսկ մենք մեր ավանդության, կարգ ու կանոնի հանդեպ պարտակա՞ն ենք, թե՝ ոչ:

Տեսանյութ

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր