2079 դիտում
13:15 10-02-2022
Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան
Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ հարակից փաթեթը:
Նա նշեց, թե այս նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն ու կարգավորումը:
«Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը. մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այս նախագիծը բխում է նաև դատավորների անկախությունը ընդգծող մի շարք միջազգային փաստաթղթերից, ուսումնասիրվել է միջազգային պրակտիկան: «Նմանատիպ համարժեք կարգավորումներ ենք նախատեսել նաեւ քննչական գործառույթ իրականացնող այլ մարմիններում ներգրավված աշխատակիցների համար՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, ՊԵԿ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ սրանով իրավական համակարգի եւ դատական համակարգի աշխատողների թոշակները էականորեն բարելավվում են:
Վարչապետն էլ ասաց. «Խոսքը դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակային ապահովման մասին է: Այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են նրանց թոշակները»:

Նմանատիպ նյութեր
1605 դիտում
13:03 21-07-2022
Նոր ռազմավարությամբ կստուգվեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Անդրեասյան
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը