492 դիտում
10:25 21-07-2022
Թեհրանի հանդիպումների առանցքային ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանը, մի կողմ դնելով իրեն բնորոշ արեւելյան ավանդական հյուրընկալության քաղաքավարության բոլոր նորմերը, հանդիպումների հրապարակային մասում հնչեցրեց սեփական պետության առաջնային անվտանգությանն առնչվող կտրուկ հայտարարություններ, որոնք վերաբերում էին իր հյուսիսային սահմանների եւ տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղիների անվտանգությանը:
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որեւէ քաղաքականություն: Հոգեւոր առաջնորդի շուրթերով նման թափանցիկ հայտարարություն հնչեցնելը փաստում է, որ Թեհրանը միանշանակ նման ռիսկեր տեսնում է եւ ուղիղ է խոսում այդ մասին:
Հատկանշականն այն է, որ այդ արտահայտությանը նախորդող նախադասությունում Խամենեին անդրադարձել էր արցախյան պատերազմին: Սա խոսում է այն մասին, որ Իրանը հստակ կապ է տեսնում 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի հարավային շրջանների բռնազավթման եւ դեպի հյուսիս իր պետության ռազմավարական կապի կտրման ու շրջափակման հեռանկարի միջեւ»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9077 դիտում
09:17 03-02-2021
Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
1235 դիտում
09:48 03-04-2021
Ապրիլյան քառօրյայի ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
1244 դիտում
10:10 15-04-2021
Համանախագահների հայտարարության կարևոր ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»