1238 դիտում
09:48 03-04-2021
Ապրիլյան քառօրյայի ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմը հետախուզական բնույթ ուներ: Չնայած հրադադարից հետո ադրբեջանական քաղաքական գործիչները միաձայն, բնականաբար ոչ առանց Ալիևի թույլտվության սկսեցին հայտարարել, թե Ադրբեջանն անկարող է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, և Ալիևն այլևս իրավունք չունի խոսել Արցախին պատերազմով տիրանալու մասին, սակայն ակնհայտ էր, որ այդ պատերազմը վերջինս օգտագործեց զինված ուժերը վերազինելու և հաջորդ պատերազմին դաշնակից պետություններին ներգրավելու նպատակով:
Քառօրյա պատերազմում մեր ունեցած 100-ից ավել նահատակները իրենց հերոսական գործողություններով մեծ պատգամ թողեցին մեր ժողովրդին: Մենք պետք է պատրաստվեինք հաջորդ պատերազմին, և այդ ուղղությամբ սկսվեցին գործողություններ իրականացվել:
Ապրիլյան քառօրյան, բազմաթիվ ուղերձներ ունենալուց զատ, հայկական կողմի համար հաղթանակ էր: Քսան տարի անց Ադրբեջանը կրկին զգաց ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր անկարողությունը և դիմեց Մոսկվայի միջնորդությանը հրադադար հաստատելու համար՝ խնդրելով, որ հայկական բանակը դադարեցնի հակահարձակումն ու առաջխաղացումը և մնա այդ օրվա դիրքերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
9080 դիտում
09:17 03-02-2021
Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
1244 դիտում
10:10 15-04-2021
Համանախագահների հայտարարության կարևոր ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
492 դիտում
10:25 21-07-2022
Թեհրանի հանդիպումների առանցքային ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»