1244 դիտում
10:10 15-04-2021
Համանախագահների հայտարարության կարևոր ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ կարելի է առանձնացնել մի շարք կետեր։ Առաջին հերթին, սրանով համանախագահ երկրները ցանկանում են ընդգծել, որ հակամարտության լուծման հարցում Մինսկի խմբի ձեւաչափը չի սպառել իրեն, եւ պատրաստ են հանդես գալ առաջարկություններով։
Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան։ Համանախագահ երկրների համար առաջնային կարեւորության հարցերից է, փաստորեն, «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը», այլ կերպ ասած՝ տնտեսական շահերն ու տարածաշրջանի կոմունիկացիոն անվտանգությունը։
Հայտարարության մեկ այլ կարեւոր դրույթներից է այն, որ «անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ եւ ամուր կարգավորմանը հասնելուն` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա»։ Սա նշանակում է, որ դեռեւս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը՝ համարելով այդ հարցը փակված։
Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե մինչեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կայացումը հայկական կողմը կարողանա բարձրացնել բանակի մարտունակությունն ու պետության պաշտպանունակությունը, ինչպես նաեւ նոր իրողությունների համատեքստում վերաձեւակերպի երկրի շահերից բխող արտաքին քաղաքական օրակարգը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9077 դիտում
09:17 03-02-2021
Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
1235 դիտում
09:48 03-04-2021
Ապրիլյան քառօրյայի ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
489 դիտում
10:25 21-07-2022
Թեհրանի հանդիպումների առանցքային ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»