211652_close_icon
views-count33037 դիտում article-date 13:59 20-07-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում․ քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել․ «Մենք մինչև ատամներս զինված շատ մարդիկ ունենք, չկա Աստված Ալլահից բացի, Հայաստանը իսլամական պետություն կլինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ Մետրոպոլիտենի մի քանի կայարաններում ռումբեր են տեղադրված։

Այս պահին Երևանի մետրոպոլիտեններում տարհանումներ են սկսվել, և կայարաններ են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբեր, սակրավորներ, կինոլոգներ։

Տեղերում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումրատակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ վաշտերի պարեկները։

Տեղում են նաև ոստիկանության Մետրոպոլիտենի ծառայողներն ու տարածքային բաժինների հերթապահ խմբերը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարան ստացված նամակում մասնավորաես գրված է․ «Մենք Իսլամական Պետություն կազմակերպությունն ենք։ Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, շուրջ 100 ինքնաշեն պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Մենք կարողացել ենք անցկացնել ռումբերը։ Ինչպես նաև՝ մենք կսկսենք գրոհներ քաղաքների վարչական շենքերի վրա և կականապատենք Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։ Մենք մինչև ատամները զինված շատ մարդիկ ունեն, մեծ քանակով ԱԿ-47, նռնակներ, գնդացիր և փամփուշտներ։ Չկա Աստված Ալլահից բացի։ Փառք Ալլահին։ Հայաստանը իսլամական պետություն կլինի»։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր