13219 դիտում
13:16 20-07-2022
Ադրբեջանական փաստաթղթերում Հայաստանի քաղաքներն ու գյուղերը նշվելու են ադրբեջանական անվանումներով
Ադրբեջանում փոխվում է Հայաստանում գրանցված փաստաթղթերի վերականգնման կարգը։ Խոսքը տեղանունների մասին է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում կազմված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները «գրանցվելու են՝ հաշվի առնելով գիտությունների ակադեմիայի հանձնարարականները ադրբեջանական տեղանունների համապատասխանության վերաբերյալ»։
Որոշման համաձայն, եթե անհնար է ստանալ արտասահմանում ստացած քաղաքացիական ակտի գրանցման գրառումը կամ տեղեկություն այդ մասին, ապա գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչություններն այդ ակտը վերականգնում են եւ տալիս համապատասխան վկայական։ Գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչությունները քաղաքացիական կացության ակտի վերականգնման մասին տեղեկությունն ուղարկում են գրանցման մարմին (բացի Հայաստանի Հանրապետությունից), որտեղ կա ակտի նախնական գրանցումը։

Նմանատիպ նյութեր
1904 դիտում
13:33 07-05-2015
Իտալիայի լքված քաղաքներն ու գյուղերը. ֆոտոշարք
1145 դիտում
17:18 27-12-2022
Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է ադրբեջանական կեղծ անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամ
Այս բաժնից
1366 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1015 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1327 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը