211652_close_icon
views-count1024 դիտում article-date 11:47 20-07-2022

Հրապարակվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022-ի զեկույցը. 2-րդ տարին անընդմեջ ՀՀ-ն տեղ է գրավում 2-րդ խմբում

2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և ավելի շատ զոհերի նույնացում։ 2014թ․ ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։ Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքագրումն ու տեղեկությունների փոխանցումը, և ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար։

Զեկույցը նաև նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։

Նմանատիպ նյութեր