211652_close_icon
views-count2162 դիտում article-date 11:53 28-07-2015

Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցը. Հայաստանը 1-ին խմբի երկրների շարքում է

Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Ահագնացող խնդիր է հայաստանաբնակ կանանց և երեխաների սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում: Հայ կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում նաև Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: 2014թ. առաջին անգամ գրանցվեց Հայաստանում Չինաստանից բերված կանանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու դեպք: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները: Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: 2014թ. խորհրդարանն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր: Ոստիկանությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի նույնացում և նրանց ուղղորդել դեպի խնամք ապահովող կազմակերպություններ: Կառավարությունը պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային հարաբերությունները հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, տեղական ԶԼՄ-ների, դոնոր կազմակերպությունների ու տարածաշրջանային գործընկերների հետ: Դատարանների կողմից մարդկանց թրաֆիքինգի համար ավելի քիչ մարդիկ են դատապարտվել: [b]Առաջարկներ Հայաստանին. [/b] Բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, այդ թվում նաև խորացնել զոհերի բացահայտման հետ կապված ուսուցումը պաշտոնյաների համար և աշխատանքային տեսուչներին օժտել անսպասելի ստուգայցերի միջոցով զոհերին բացահայտելու իրավասություններով և մեծացնել համագործակցությունն իրավապահների հետ. ապահովել նրբանկատ վերաբերմունքին ուղղված ուսուցում դատավորների ու փաստաբանների համար՝ բարելավելու վերաբերմունքը թրաֆիքինգի զոհերի հանդեպ. աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում. աշխատել հասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը. արդյունավետորեն մշակել և ներդնել թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմներ. աշխատել հասարակական կազմակերպությունների հետ զոհերի անվտանգության բարելավման և ապաստարանում գտնվելու կամ աջակցություն ստանալու ժամանակահատվածում նրանց ազատ տեղաշարժի ապահովման հարցերի շուրջ. շարունակել իրազեկվածությանն ուղղված արշավները՝ հասցնելով գյուղական ու սահմանամերձ համայնքներ և խնամատար հաստատություններից դուրս եկող երեխաներին. լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել Հայաստանի քաղաքացիների հարկադիր աշխատանքն արտասահմանում. և շարունակել ակտիվ գործընկերությունը քաղաքացիական հասարակության խմբերի հետ: [b]Քրեական հետապնդում [/b] Կառավարության կողմից դրսևորված իրավապահ ջանքերը պակասել են, քանի որ պատկան մարմինների կողմից գրանցվել են թրաֆիքինգի գծով ավելի քիչ գործեր ու դատապարտումներ: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է թե՛ սեռական, թե աշխատանքային թրաֆիքինգը և այդ հոդվածներով նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խիստ և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: 2014թ. պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 10 նոր գործ (նույնքան նոր գործ է քննվել նաև 2013թ.) և ևս 4 գործ ընթացքի մեջ են եղել 2013թ.-ից: Պատկան մարմինների կողմից մեղադրանք է ներկայացվել 7 հոգու (2013թ.՝ 12 հոգի). նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով վերաբացվել է մեկ գործ նախորդ տարիներից: 2014թ. Հայաստանի դատարանների կողմից թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվել է 7 հոգի, որից 5-ը սեռական թրաֆիքինգի, 2-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի համար (2013թ.՝ 15 հոգի): Պատժաչափերը եղել են 6-ից 11 տարվա ազատազրկում: Աշխատանքային թրաֆիքինգի գործերով քրեական հետապնդումները 3 շարունակում էին դժվարություններ ստեղծել Հայաստանի քննիչների համար, քանի որ դեպքերի գերակշիռ մասը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանում, որի հետ իրավապահ համագործակցությունը մնում է դժվարին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի հարցերով ուսուցումներ է անցկացրել ավելի քան 270 քաղաքացիական ծառայողների համար. մոտ 600 ոստիկանության աշխատակիցներ ու սպաներ ուսուցում են անցել Ոստիկանական ակադեմիայում, իսկ Արդարադատության նախարարությունը թրաֆիքինգին առնչվող հարցերը ներառել է մարդու իրավունքների մասին պարտադիր ուսուցման ծրագրում, որին մասնակցել են քրեակատարողական հաստատությունների 60 սպաներ ու 720 աշխատակիցներ: Կառավարության կողմից թրաֆիքինգում պետական պաշտոնյաների հանցակցության մասին քննությունների, հետապնդումների ու դատապարտումների մասին հաղորդումներ չեն եղել: [b]Պաշտպանություն [/b] Կառավարությունը խորացրել է թրաֆիքինգի բացահայտված զոհերի պաշտպանությանն ուղղված ջանքերը: Խորհրդարանն ընդունել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին նոր օրենքը, որը նախագահի կողմից վավերացվելուց հետո գործողության մեջ պետք է մտներ 2015թ. հունիսից: Օրենքը հստակեցնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության գործողություններն ուղղված թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացմանն ու աջակցությանը: Կառավարության կողմից 2014թ. ընթացքում պաշտոնապես նույնացվել են թրաֆիքինգի 2 տղամարդ և 11 կին զոհեր, ընդ որում 1‐ը եղել են երկրի ներսում հարկադիր մուրացկանության մեջ ներգրավված անչափահաս. նրանց բոլորին առաջարկվել է աջակցություն, այդ թվում՝ ուղղորդում հասարակական կազմակերպությունների ապաստարաններ: Բոլորը նույնացվել են ոստիկանության կողմից, իսկ նախորդ տարվա 18 զոհերից 17‐ն էին պաշտոնապես նույնացվել ոստիկանության կողմից: 2014թ. նույնացված զոհերից 4‐ը չինուհիներ էին, ովքեր չինացի թրաֆիքինգ իրականացնողների կողմից սեռական թրաֆիքինգի էին ենթարկվել Հայաստանում: Սեռական թրաֆիքինգի 11 կին զոհերից 5‐ը թրաֆիքինգի էին ենթարկվել Հայաստանում, 5‐ը Միացյալ Արաբական Էմիրություններում և 1‐ը՝ Թուրքիայում: Թուրքիայի կառավարության հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ է հանդիսացել Թուրքիայում թրաֆիքինգի հայ զոհերի նույնացման հարցում: Կառավարությունը մասամբ ֆինանսավորել է մի հասարակական կազմակերպության ապաստարանի գործունեությունը, որտեղ ապաստան էին գտել 16 զոհեր, ընդ որում 10‐ը նույնացվել են 2014թ. ընթացքում: Կարճաժամկետ ապաստարանում աջակցություն է ցուցաբերվել 12 զոհերի, իսկ երկարաժամկետ ապաստարանում՝ 36 զոհի: Կառավարությունը և տեղական հասարակական կազմակերպությունները համատեղ բոլոր զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական 4 աջակցություն և բուժօգնություն, կացարան և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հասարակական կազմակերպությունների կողմից գործարկվող ապաստարաններում տեղավորված զոհերից պահանջվել է առանց ուղեկցության դուրս գալու դեպքում ապաստարանի անձնակազմին տեղյակ պահել այդ մասին, սակայն նրանք ազատ էին իրենց հայեցողությամբ հեռանալ ապաստարանից, եթե աջակցության կարիք այլևս չէին զգում: Ծառայություններն հավասարապես հասանելի են եղել թե՛ կին, թե՛ տղամարդ զոհերի համար: Անչափահասների համար առանձին ապաստարան չի եղել, սակայն այդ զոհերին հնարավոր է եղել տեղավորել թրաֆիքինգի չափահաս զոհերի ապաստարանում կամ ուղղորդել դեպի մանկական խնամատար հաստատություններ: Չինացի չորս զոհերի համար ապահովվել է աջակցության այն նույն փաթեթը, ինչը կիրառվում է թրաֆիքինգի ՀՀ քաղաքացի զոհերի համար. 4 չինուհիները Չինաստանի դեսպանության և կառավարության կողմից համաֆինանսավորվող հասարակական կազմակերպության աջակցությամբ 2015թ. սկզբներին վերադարձել են Չինաստան: Կառավարությունը մոտ 728.800 ՀՀ դրամ (18.600 ԱՄՆ դոլար) ֆինանսավորում է տրամադրել խնամատար հաստատություններից դուրս եկող երեխաների խորհրդատվության ու աջակցության համար, ինչպես նաև մոտ 950.000 ՀՀ դրամ (2.000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել կրթաթոշակների ու միանվագ աջակցության համար: Կառավարությունը դեռ ավարտին չի հասցրել 2013թ. մեկնարկած հարկադիր աշխատանքի զոհերի նույնացման հարցում աշխատանքային տեսչության ունեցած դժվարությունների կարգավորմանն ուղղված բարեփոխումները, ինչպես նաև բոլոր պետական տեսչությունների միավորման գործընթացը: Պատկան մարմինների կողմից պաշտոնապես նույնացված բոլոր զոհերը կամավոր աջակցել են ոստիկանությանը թրաֆիքինգի գործերի քննության հարցում: Վերջին մի քանի տարիների ընթացքում զոհերը քննությունների ու քրեական հետապնդման հարցերում համագործակցելիս ավելի մեծ վստահություն են ունեցել իրավապահների նկատմամբ: 2014թ. չեն եղել հաղորդումներ թրաֆիքինգի նույնացված զոհերի անհարկի կալանավորման մասին. զոհականացման հետևանքով գործած հանցանքների համար օրենքով քրեական հետապնդում չի նախատեսվում: [b]Կանխարգելում [/b] Կառավարությունը շարունակել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված գործուն ջանքերը: Թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մեծացման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար կառավարությունը հատկացրել է 25.097.400 ՀՀ դրամ (53.400 ԱՄՆ դոլար): Պետական տարբեր կառույցների կողմից այս ֆինանսավորումն օգտագործվել է կանխարգելմանն ուղղված ծրագրերի ու աշխատանքների նպատակով, մասնավորապես՝ անցկացվել է լրագրողական արհեստավարժության մեծացմանն ուղղված լրագրողական մրցույթ (դրամական պարգևով) հակաթրաֆիքինգային հարցերի շուրջ, եղել են հանրային իրազեկվածության մեծացման 5 դասընթացներ ու աշխատաժողովներ երիտասարդների, աշխատանքային միգրանտների և համայնքների ներկայացուցիչների համար և հակաթրաֆիքինգային սոցիալական գովազդի հեռարձակում ազգային ու տեղական հեռուստաընկերությունների եթերից` հիմնական եթերաժամերի ընթացքում: Կառավարությունը թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկման ուսուցում է ապահովել աշխատանքային տեսուչների, իրավապահների, քաղծառայողների, սոցիալական աշխատողների, հասարակական կազմակերպությունների, մանկավարժների, լրատվամիջոցների ու ուսանողների համար: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խորհուրդը, որտեղ նախագահում է փոխվարչապետը, և միջգերատեսչական աշխատանքային խումբը կանոնավոր նիստեր են գումարել ու շարունակել են համակարգել կառավարության թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ծրագրի իրականացումը` սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների ու միջազգային կառույցների հետ: Երկու հասարակական կազմակերպություններ զոհերին աջակցելու համար շարունակել են գործարկել թեժ գիծ, որոնք տարբեր ԶԼՄ-ներով գովազդվել են ողջ երկրով մեկ, և կազմակերպել են իրազեկման արշավներ՝ հասարակական միջոցառումների ժամանակ: Ոստիկանությունը շարունակել է թրաֆիքինգային ու միգրացիոն հարցերով թեժ գծի գործարկումը. այս հեռախոսահամարն ամենօրյա կտրվածքով գովազդվում էր հեռուստաեթերից ամենօրյա հաղորդաշարի ընթացքում: Կառավարությունը կանոնավոր կերպով հաշվետվություններ է հրապարակել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարությունը հակաթրաֆիքինգային ուսուցում ու խորհրդատվություն է ապահովել իր դիվանագիտական աշխատակիցների համար: Կառավարությունը հակաթրաֆիքինգային ուսուցում է անցկացրել միջազգային խաղաղապահ ուժերի կազմում օտարերկրյա պետություններ ծառայության մեկնող զինծառայողների համար:

Նմանատիպ նյութեր