«Բարսելոնան» ՉԼ-ի խմբում չի պարտվում երրորդ տարին անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»՝ 2:1:
Կատալոնական ակումբը շարունակեց իր անպարտելի հանդիպումների շարքը ՉԼ-ի խմբային փուլում, որը շարունակվում է 2016 թվականից:
Վերջին անգամ «Բարսան» խմբում պարտվել է 2016/17 մրցաշրջանում՝ այն ժամանակ կատալոնացիները 4-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեցին Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»:
Այդ ժամանակից ի վեր «Բարսելոնան» խմբային փուլերում անցկացրած 20 խաղում հաղթել է 14-ում և 6 ոչ-ոքի արել: