211652_close_icon
views-count645 դիտում article-date 14:47 19-07-2022

Սպիտակ տանը կհանդիպեն ԱՄՆ և Ուկրաինայի առաջին տիկնայք

Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ գրասենյակը հայտնել է, որ Ջիլ Բայդենն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայայի հետ։ Հաղորդում է «Ազատությունը»։

Ավելի վաղ Զելենսկայան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Վաղը Ուկրաինայի առաջին տիկինը ելույթ կունենա Միացյալ Նահանգների Կոնգրեսում։

Նմանատիպ նյութեր