211652_close_icon
views-count956 դիտում article-date 12:00 19-07-2022

Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք՝ մասնակցելու հուլիսի 20-ից 22-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 20-րդ նիստին: Տեղեկացնում է ՄՊՀ-ն։

Գեղամ Գևորգյանը հանդես կգա որպես խոսնակ «Մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորում. քաղված դասեր կորոնավիրուսային համավարակից, հատկապես սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաներում, համավարակի ընթացքում արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով նիստին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր