Գեղամ Գևորգյանը Ժնևում կմասնակցի մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 18-րդ նիստին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու հուլիսի 10-12-ը Ժնևում կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 18-րդ նիստին։ Տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում հակամրցակցային համաձայնությունների և միաձուլումների դեմ պայքարում մրցակցության մարմինների միջև փոխգործակցության, մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական ակնարկների, մրցակցության ոլորտում տեխնիկական օժանդակությանը և կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև թվային տնտեսությունում և առողջապահական ոլորտում առկա մրցակցության խնդիրները: