1031 դիտում
12:51 22-07-2022
ՄՊՀ նախագահը մասնակցել է ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին՝ որպես հիմնական զեկուցող
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում մասնակցել է Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի 20-րդ նիստին, որի շրջանակում որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ելույթով՝ մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորման, սոցիալական կարևոր շուկաներում կորոնավիրուսային համավարակի ազդեցության, դրանց արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերների թեմայով: Հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Գեղամ Գևորգյանը մասնավորապես անդրադարձել է մրցակցության օրենսդրության կիրարկման վրա համավարակի ունեցած ազդեցությանը և ներկայացրել դրանց արձագանքելու Հայաստանի մրցակցային մարմնի փորձը և քաղված դասերը, ինչպես նաև պատասխանել հարցերի:
Այցի ընթացքում ՄՊՀ նախագահը «Հետքովիդային շրջանում ՓՄՁ-ների վերականգնումը և մրցակցության քաղաքականությունը» ծրագրի շրջանակում նաև հանդիպում է ունեցել Քենիայի մրցակցային մարմնի գլխավոր տնօրեն Ֆրանցիս Կարյուկիի հետ:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր: Մասնավորապես կողմերն անդրադարձել են առևտրային ցանցերի կողմից մատակարարներին կատարվող վճարումների հետաձգումների խնդրի լուծման Քենիայի փորձին:

Նմանատիպ նյութեր
953 դիտում
12:00 19-07-2022
Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին
725 դիտում
12:26 28-11-2022
ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին
Այս բաժնից
1366 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ