1190 դիտում
10:25 19-07-2022
«Ես գիտեմ՝ դուք պատվեր եք կատարում»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հարցրեք ինձ՝ ո՞ր նախադասությունն ես դու ամենահաճախը լսել խմբագրի՝ գրեթե 28 տարվա քո աշխատանքի ընթացքում: Եվ ես կպատասխանեմ. այդ նախադասությունն է՝ «դուք պատվեր եք կատարում»: Տարբերակ՝ «ես գիտեմ, թե ում պատվերն եք դուք կատարում»: Կամ հռետորական հարցի տեսքով՝ «այդ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»: Հանուն արդարության ասեմ, որ վերջին ժամանակներս անձամբ ես նման ձեւակերպումներ ավելի հազվադեպ եմ լսում: Բայց վերջերս չինովնիկներից մեկի խոսնակը դարձյալ հանդես եկավ այդպիսի մեղադրանքներով, եւ ես մտածեցի, որ դա ոչ այնքան արդարանալու միջոց է, որքան պաշտպանվելու շատ տարածված հոգեբանական մեխանիզմ:
Խնդիրը հետեւյալն է. հայաստանցիների մեծամասնությունը, եւ հատկապես չինովնիկներն ու մեծահարուստները, կարծում են, որ իրենք այնպիսի հրեշտակներ են եւ, բնականաբար, ազգի նվիրյալներ, որ որեւէ մեկը չի կարող անկեղծորեն մտածել, թե իրենք ինչ-որ հարցում սխալ են: Վերջին օրինակը տվել է Գագիկ Ծառուկյանը, որը զուտ քաղաքական ասպարեզում ունեցել է վերելքներ եւ անկումներ, բայց որպես բարերար բազմաթիվ լավ գործեր է արել: Սակայն Քրիստոսի արձանը դնելու գաղափարը ինչ-որ մարդկանց կարող է դուր գալ, իսկ մյուսներին (այդ թվում, նաեւ ինձ)՝ կարող է դուր չգալ: Դա նորմալ է, դրան պետք է հանգիստ վերաբերվել: Սակայն գործարարը հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ առաջ է քաշում «պատվերի» գաղափարը. «Լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի…»: Ստացվում է, որ մարդկությունը բաժանվում է երկու մասի. մի մասը հրճվում է այս կամ այն գաղափարից, մյուսը՝ ինչ-որ բաներ է պատվիրում եւ կազմակերպում:
Խնդիրն արձանը չէ՝ Հայաստանն իսկապես ունի շատ ավելի կարեւոր խնդիրներ: Իսկ մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ մենք չենք ընդունում որեւէ մեկի՝ մեզ հետ համաձայն չլինելու իրավունքը: Եթե համաձայն չէ, մենք իսկույն ինչ-որ դավադրություններ եւ պատվերներ ենք փնտրում: Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, որ լինեն միլիոնավոր՝ տարբեր ձեւով մտածող մարդիկ, եւ բոլոր այդ մարդիկ լինեն նորմալ, պարկեշտ, անկեղծ:
․․․Երբեմն տեսնում եմ, որ իմ նյութերի տակ «Առավոտի» ֆեյսբուքյան էջում սրտխառնոցի նշան է դրվում: Ցավում եմ, իհարկե, որ մարդիկ ստամոքսի խնդիր ունեն, հավանաբար, սխալ սնվելուց է: Չեմ հասկանում՝ եթե այդ օգտատերերն այդպիսի ընկալում ունեն որեւէ նյութից, ինչո՞ւ են իրենց առողջությունը ռիսկի ենթարկում՝ արհամարհեք, եւ այդ դարդից կազատվեք: Բայց բոլոր դեպքերում մտքովս չի անցնում, թե այդ մարդիկ պատվեր են կատարում: Ուղղակի բոլորին անկեղծորեն առողջություն եմ ցանկանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5927 դիտում
21:21 21-01-2022
Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ. 4rd.am
8473 դիտում
16:35 19-06-2021
Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»