14452 դիտում
22:10 11-12-2021
«Ես հաստատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին «նախկին թալանչիները», բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ սրանք անզոր են ինչ-որ բան անելու…..». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Պարտադրված խաղաղության խայտառակ ծանրությունը տասնամյակներ ուսած թշնամուն շուրջ մեկ տարի առաջ խայտառակաբար պարտված և «խաղաղության դարաշրջան թևակոխելու» մասին հեքիաթներ հյուսող իշխանության «կառավարման» պայմաններում երեկ (դեկտեմբերի 10-ին) Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր, որից 1 զոհ, 8 վիրավորը՝ հակառակորդի նախահարձակ գործողության, իսկ 1 զոհ և 2 վիրավոր՝ նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցների արդյունքում․․․
Այդ ամենը միայն երեկ, իսկ տարվա կտրվածքով տասնյակների են հասնում ոչ միայն զոհերն ու վիրավորները, այլև գերեվարվածները… Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով «կջարդեին» երկրում գործող որոշ «իրավապաշտպան կազմակերպություններ», մասնավորապես՝ արթուրսաքունցները (ովքեր պայքարում էին ժամկետային զինծառայողի «իրավունքները պաշտպաներու» և, հատկապես, վերջինիս անձնական հիգիենայի սպասարկումը պայմանագրային ծառայողի ուսերին դնելու համար), եթե այդ ամենը կատարվեր «նախկին թալանչիների» ղեկավարման տարիներին․․․
Այդուհանդերձ, ես հաստատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին «նախկին թալանչիները», բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ ս ր ա ն ք անզոր են ինչ-որ բան անելու…»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4027 դիտում
21:08 14-12-2022
Ի հեճուկս թրքահաճո քպ-ականների Արցախն այս փորձությունը ևս կհաղթահարի, համոզված եղեք. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը