211652_close_icon

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզ

views-count112738 դիտում article-date 17:21 18-07-2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի18-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեկ է Սյունիքի մարզ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն և Սյունիքի մարզում կատարված աշխատանքների ամփոփում։

Ոստիկանապետին Սյունիքի մարզում կատարված աշխատանքների մասին զեկուցել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը։ 

Խորհրդակցությանը ներկա են եղել ոստիկանության Գորիսի, Սիսիանի, Կապանի, Քաջարանի ոստիկանապետերը։

Մանրամասները՝ քիչ ուշ

Նմանատիպ նյութեր