61919 դիտում
18:18 10-07-2023
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը այցելեցին Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել են Ներքին գործերի նախարարության Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանը շրջայց է կատարել ստորաբաժանման տարածքում, այնուհետև քաղաքացիների սպասարկման սրահում տեղում հետևել համարանիշների տեղադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում տիրող վիճակին, ապա ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։
Վ․ Ղազարյանը կարճ զրույցներ ունեցավ նաև քննական բաժանմունք այցելած քաղաքացիների հետ և հետաքրքրվեց տրամադրվող ծառայությունների որակով։
Ներքին գործերի նախարարին տեղում կատարված աշխատանքների մասին ներկայացնում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արարատ Թևոսյանը։
Ներկա էին նաև ՆԳՆ Փրկարար ծառանության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալները, ՆԳՆ գլխավոր քարտուղարը, գործադիր, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները։
Հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին: Այն կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկայով՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ տրամադրելու համար։
Նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։
Հաշվառման-քննական բաժանմունքները, որպես հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումներ, օրենքի ուժով դուրս են բերվել ոստիկանության կազմից և գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ինչի հիմնական նպատակը քաղաքացիական նախարարության կողմից, հանրային ծառայությունների մատուցումն է՝ նոր որակով և նոր տրամաբանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 436+
436+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
21:42 12-12-2024
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին
1000 դիտում
21:30 12-12-2024
Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները
844 դիտում
21:18 12-12-2024
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում