«Զանգեզուր» պետական արգելավայրում մուֆլոններ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Զանգեզուր» պետական արգելավայրում օրերս կրկին արձանագրվել են նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում գրանցված մուֆլոններ։ Այս մասին հայտնում են արգելավայրի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաեւ հրապարակվել է տեսանյութ:
«Հայկական այս գեղեցկուհիների տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։ Ըստ ցուցակի չափորոշիչների՝ ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»»,- գրված է ֆեյսբուքյան էջում: