211652_close_icon
views-count7442 դիտում article-date 20:15 16-07-2022

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել իմ ընտանիքի ուրախությունը՝ միախառնված թախիծով, կիսելու համար. Մխիթար Գալեյանի մայրը հրապարակել է նորածնի լուսանկարը

Մխիթար Գալեյանի մայրը հրապարակել է նորածնի լուսանկարը: Հիշեցնենք, որ երեկ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը՝ Մխիթար Գալեյան կրտսերը։

Նրա մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլոր հեռու, մոտիկ, ծանոթ-անծանոթ իմ ընկերներին, հարազատներին, իմ ընտանիքի ուրախությունը միախառնված թախիծով կիսելու համար։ Շնորհակալ եմ ջերմագին խոսքերի համար։

Ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց դեռ չեմ պատասխանել (խնդրում եմ չջնջել), բայց հաստատ պատասխանելու եմ։ Հոգաչափ զգացված եմ»։

Նմանատիպ նյութեր