211652_close_icon
views-count30096 դիտում article-date 09:56 16-07-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մազում 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտոմ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Գ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Բարսեղ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենանեը տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր