211652_close_icon
views-count90846 դիտում article-date 09:30 03-05-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մազում. 34-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Մարտիրոսյանը Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW X5 մակնիշի 61 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Մարտիրոսյանը Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին և ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր