211652_close_icon
views-count1289 դիտում article-date 22:13 15-07-2022

Բարեկարգվել են Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի Իլիկավանք, Մանիչարներ տանող և գերեզմանների ճանապարհները

Գավառի համայնքապետարանը բարեկարգել  է Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի Իլիկավանք տանող ճանապարհահատվածը:

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացրել  է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն, ֆինանսական միջոցները հատկացվել են Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից: «Իլիկավանքը, որը հայտնի է նաեւ Պառավի վանք անունով, 8-րդ դարի մշակութային արժեք է, որը բոլոր ժամանակներում հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն տեղացիների, այլեւ զբոսաշրջիկների համար: Այս տեսանկյունից Գավառի համայնքապետարանը կարեւորում է Իլիկավանք տանող ճանապարհի բարեկարգումը, ինչը ոչ միայն կհեշտացնի ուխտավորների այցերը, այլ նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Լանջաղբյուրում վերջին օրերին բարեկարգվել է նաեւ «Մանիչարներ» կոչվող հանդամաս տանող շուրջ 400 մետր երկարությամբ ճանապարհը, որը կհեշտացնի գյուղատնտեսկան աշխատանքների կազմակերպումը, քանի որ այս հանդամասում են գտնվում Լանջաղբյուրի հիմնական ցանքատարածքություններն ու արոտավայրերը:

Հողալցման ու հարթեցման աշխատանքներ են կատարվել նաեւ Լանջաղբյուրի գերեզմաններ տանող ճանապարհին: Այստեղ բարեկարգվել է ճանապարհի շուրջ 200 մետր հատված: Այս օրերին ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում նաեւ Գավառ քաղաքում եւ բնակավայրերում, որոնք կշարունակվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,-ներկայացրին Գավառի համայքնապետարանի աշխատակազմից:

Նմանատիպ նյութեր