Դեմբելեն մնում է «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը:
Ֆրանսիացու և կատալոնացիների միջև նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը, որն այս պահին ազատ խաղացողի կարգավիճակ ունի, համաձայնվել է աշխատավարձի նվազեցման՝ հանուն նոր պայմանագրի:
Հիշեցնենք՝ Դեմբելեն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից», հայտնում է Armsport.am-ը: