Ուսման Դեմբելեն. Բոլորն էլ կցանկանային խաղալ «Բարսելոնայում»
Դորտմունդի ««Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մեկնաբանել է այն տեղեկությունները, որ նա կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Այո, ես մամուլում տեսել եմ լուրերը: «Բարսելոնան» մեծագույն ակումբ է, ցանկացած ոք կցանկանար այդ թիմում խաղալ:
Հաճելի է իմ անունը տեսնել նրանց ցանկում, ում ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»: Նեյմարի հեռանալն ինձ զարմացրեց, սակայն նա դրա համար ուներ պատճառներ», ասել է Դեմբելեն:
Նշվում է, որ 20-ամյա ֆրանսիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Ռեալը»: