Դեմբելեն դժգոհ է «Բարսելոնայում» անհավասար վերաբերմունքից
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դժգոհ է թիմի մարզումներին իր ուշացումների հետ կապված իրավիճակից:
Նախկինում մամուլում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացին պարբերաբար կարգապահական խախտումներ է թույլ տալիս:
21-ամյա հարձակվողը տարակուսանք է հայտնել, որ ԶԼՄ-ները օպերատիվորեն այդ ամենի մասին տեղեկություններ են ստանում:
Նա կասկածներ ունի, որ այդ տվյալները փոխանցում է ակումբից ինչ-որ մեկը, որին դա անհրաժեշտ է, հաշվի առնելով, որ կատալոնական ակումբի այլ խաղացողներ էլ են նախկինում ուշացել մարզումներին, սակայն այդ մասին ոչ ոք չէր գրել:
Ավելին, Դեմբելեն նաև չի հասկանում, թե ինչու որոշ այլ խաղացողների խնդրանքով կարելի է մարզման ժամանակը երբեմն փոխել, իսկ ինքը նման հնարավորություն չունի:
Դեմբելեն իր խաղի վերաբերյալ անհանգստություն չունի, սակայն նրան մտահոգում է, թե ինչպես են իեն վերաբերում ակումբում: