1571 դիտում
23:42 13-07-2022
Ադրբեջանը շարունակում է պատմության խեղաթյուրման իր պետական քաղաքականությունը, սակայն ՀՀ կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա. «Ժողովրդավարական համախմբում»
Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանցի մի խումբ գիտնականներ և հասարակական գործիչներ ս․թ․ հուլիսի 6-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդր Ազուլային նամակ են ուղարկել, որտեղ 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին, կարևոր պատմամշակութային արժեք հանդիսացող Կոնդ թաղամասը ներկայացվում է որպես Երևանում «ադրբեջանցիների մշակութային ժառանգության» միակ մնացած ապացույց և կոչ է արվում այն հատուկ պաշտպանության տակ վերցնել։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է պատմության խեղաթյուրման իր պետական քաղաքականությունը միջազգային հարթակներում, սակայն մինչ օրս ՀՀ կողմից այդ հարցի հետ կապված որևէ պաշտոնական արձագանք չկա։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարին ուղղել է նամակ՝ ակնկալելով խնդրի վերաբերյալ ստանալ համապարփակ պատասխան։
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ, Հայաստան

Նմանատիպ նյութեր
4989 դիտում
10:34 17-06-2017
Անհասկանալի է, որ դեռևս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից. Արա Բաբլոյան
Այս բաժնից
514 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
610 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է