70355 դիտում
10:05 12-07-2022
Վանաձորում Mercedes-ը բախվել է «06»-ին, «06»-ն էլ, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի հարևանությամբ, Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Կարապետ Ն-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Հակոբ Պ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով «06»-ն էլ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եվգենյա Է-ին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու մարզի պարեկային գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկներ Իգոր Նազարյանն ու Արեն Պետրոսյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+