30785 դիտում
12:54 05-01-2022
Կոտայքի մարզում 23–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Nissan-ին ու Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Երևանի բնակիչ, 46-ամյա Թագուհի Ն.-ին պատկանող Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սիփան Ս.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:
Բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած Սիփան Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+