Վստահության ճգնաժամ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ոչ մի կասկած չկա, որ թուրքական քաղաքականությունը Սիրիայում մասամբ կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Արդյոք Էրդողանին կհաջողվի՞ համոզել Պուտինին՝ իրեն տալու այն, ինչ ինքն է ցանկանում, երբ ՌԴ-ի ղեկավարը հետեւողականորեն պնդում է, որ աշխարհն արմատապես կփոխվի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան մտնեն ՆԱՏՕ: Թուրք-շվեդա-ֆիննական պայմանավորվածությունների շնորհիվ, որոնց նախորդել էր թուրք-ամերիկյան գործարքը, Անկարան կտրուկ փոխեց իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության հարցում:
Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ թուրք-ռուսական փոխըմբռնումը խաթարվել է: Կասկածից վեր է, որ Անկարան զգալի հաջողությունների է հասել, որոնք կազդեն Մոսկվայի հետ նրա ռազմավարական հարաբերությունների վրա։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանը պետք է կապեր պահպանի Թուրքիայի հետ՝ հանուն համատեղ համաձայնագրերի, առեւտրային եւ զբոսաշրջային նախագծերի, ռազմավարական պլանների, սիրիական ճգնաժամի կարգավորման, Սեւ ծովում ուժերի հավասարակշռության, էներգակիրների փոխադրման եւ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման:
Բայց Բայդենը հարված հասցրեց Պուտինին. վերջինս հույս ուներ, որ Թուրքիան կհետաձգի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը համաձայնության տրամադրումը: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, քանի որ Մոսկվայի լռությունն այս հարցում խորացնում է Անկարայի հետ վստահության ճգնաժամը: Նա պատասխանատվություն է կրում միջնորդությունից հրաժարվելու համար, որին հենց ինքն էր ձգտում, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ ներկայումս Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն չի տեսնում:
Մոսկվան, ամենայն հավանականությամբ, «կանաչ լույս» կվառի Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական հատուկ գործողության առջեւ, այլապես թույլ կերեւա: ՌԴ-ն չի կարող անտեսել Անկարայի գործողությունները, քանզի թուրքական հավասարակշռված դիրքորոշման հետ կապված նրա հույսերը չեն արդարացել»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։