211652_close_icon
views-count946 դիտում article-date 22:54 05-10-2023

Իշխանությունն ունի վստահության խորը ճգնաժամ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական հանդիպումից, հերթական փաստաթղթի ստորագրումից հետո հասարակության գերակշռող մասին չեն հետաքրքրում հանդիպման բովանդակությունը, փաստաթղթի տեքստը։

Հասարակությունն ամեն հանդիպումից, ամեն փաստաթղթից հետո սպասում է ավելի վատ իրադարձությունների, այն, ինչ տեղի է ունենում արդեն երեք տարի՝ անկախ հանդիպման մասնակիցներից, վայրից, բովանդակությունից։

Իշխանությունն ունի վստահության խորը ճգնաժամ։ Տեսականորեն ամենալավ փաստաթղթի նկատմամբ էլ չկա վստահություն, քանի որ իշխանությունների անկանխատեսելի գործողությունների հետևանքով Հայաստանի մարտահրավերներն օրօրի շատանում են, իսկ լուծումները չկան ու չկան»։ 

Նմանատիպ նյութեր