211652_close_icon
views-count67450 դիտում article-date 23:32 11-07-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է. 4 վիրավորների մեջ են բժշկուհին ու բուժքույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները,  ովքեր ժամանել են  1 մարտական հաշվարկով:

Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ЗИЛ-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր է  ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութուն, որտեղից  ժամանել է քնննչական խումը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ավագ քննիչ  Գրիգորյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ  շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Մյասնիկյան գյուղի բժշկական ամբուլատորիայի հաշվեկշռում, իսկ բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնում էին Դալարիկ գյուղ, սակայն տեղի է ունեցել ավտովթարը: Վիրավորների  մեջ են նաև  բժշկուհին ու բուժքույրը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը  պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր