211652_close_icon
views-count2669 դիտում article-date 13:08 11-07-2022

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հայտարարությունը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:

Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ պահանջել էր դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած գործունեություն, որը հակասում է օրենսդրությանը:

Նմանատիպ նյութեր