211652_close_icon
views-count45962 դիտում article-date 10:42 11-07-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչներ Նորիկ Թադևոսյանն ու Արմեն Զաքարյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախսխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննրական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ;

Վթարի փաստով քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավոությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր